Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Իրանում կխթանվի ծնելիությունը

Իրանում կխթանվի ծնելիությունը

 

Իրանական ILNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահի և Մշակութային հեղափոխության բարձրագույն խորհրդի որոշմամբ ընդունվել է նոր ծրագիր՝ միտված ծնելիության նվազեցման կանխմանը: Այդ ծրագրի համաձայն՝ երեխայի ծնվելու համար մայրը ստանալու է նյութական հատուցում: 

 

Վերջինիս չափը կախված կլինի ծնողների տարիքից ու ընտանիքում երեխաների քանակից: Օրինակ` առաջին երեխայի համար տրվելու է կես ոսկեդրամ, երկրորդի համար՝ մեկ ոսկեդրամ, իսկ երրորդի համար՝ մեկուկես ոսկեդրամ: 

 

Բացի այդ, կանայք պարտադիր ապահովագրվելու են մինչև երեխայի երկու տարին բոլորելը (եթե նրանք չունեն սոցիալական ապահովագրություն): Երկու տարեկանից փոքր երեխաներ ունեցող ընտանիքներին կհատկացվի կաթ, բրինձ և այլ սննդամթերք, աշխատող կանանց համար հղիության արձակուրդը երկարաձգվել է մինչև 9 ամիս, իսկ երեխային խնամելու համար տրամադրվում է 21-ամսյա չվճարվող արձակուրդ: Կան նաև այլ արտոնություններ:

 

Իրանի Վիճակագրական կենտրոնի տվյալներով՝ բնակչության աճի տեմպը 2006 թվականի 1.6 տոկոսից այս տարի ընկել է` դառնալով 1.3 տոկոս: Իրանի բնակչությունը կազմում է 74,961,702 մարդ, որոնց 51 տոկոսը տղամարդ է, իսկ 49 տոկոսը՝ կին: 71 տոկոսը բնակվում է քաղաքներում: Ընտանիքների քանակը կազմում է 20,703,935 մարդ՝ յուրաքանչյուր ընտանիքում միջինը մոտ 3.6 մարդ:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ